|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 ապրիլի 2025 թվականի N 23 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Հաստատել` 1) Ալագյազ համայնքի աղետների ռիսկի կառավարման խորհրդի կազմը՝ համաձայն հավելված N 1-ի. 2) Աղետների ռիսկի կառավարման խորհրդի աշխատակարգը և գործողությունները՝ համաձայն հավելված N 2-ի։ 3) Համայնքի ղեկավարի տեղակալին՝ սույն որոշման 1-ին կետով ստեղծված Ալագյազ համայնքի աղետների ռիսկի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված պաշտոններում զբաղեցրած կամ նոր նշանակված անձանց 5-օրյա ժամկետում ծանուցել սույն որոշման մասին: 4) Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|