|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 03  հոկտեմբերի  2024 թվականի N 57
 | 
| ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ, ՋԱՄՇԼՈՒ, ՌՅԱ ԹԱԶԱ, ԿԱՆԻԱՇԻՐ ԵՎ ՍԱԴՈՒՆՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N 94 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել էր 50 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ի միջև 24 նոյեմբերի 2023 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-23/09 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1230000 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության գումար, որպես կառավարության մասնաբաժին: | 
| 
 | Կողմ -5  ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |