Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 04092024-02-0015 վկայականը և Ջամալ Մստոյանի դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 24.03.2025թ. N ՔՏՄ/09.2.4/8171-25 գրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի 1-ին փողոց 1/2 հասցեում N 04092024-02-015 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով հաշվառված ինքնակամ կառուցված 283.76 քմ մակերեսով 2020 թվականին կառուցված ձեղնահարկը ճանաչել օրինական:
2.Շենք շինությունների համար 1քմ-ի համար վճարը կազմում է 1262 դրամ, ընդհանուր գումարը կազմում է 358106 (երեք հարյուր հիսունութ հազար հարյուր վեց) ՀՀ դրամ: Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած:
3.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումը:
4.Անվավեր ճանաչել Ալագյազ համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 8-ի «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՋԱՄԱԼ ԱՐԱՄԻ ՄՍՏՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՁԵՂՆԱՀԱՐԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N20 որոշումը: