21.08.25
Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
20.08.25
Հանդիսությունների սրահ
|
Ալագյազ համայնքի 11 վարչական բնակավայրերի համար նախատեսված համայնքային կենտրոնի (հանդիսությունների սրահի) կառուցման աշխատանքները ավարտվել են: Արտաքին բարեկարգման աշխատանքները կիրականացվի ՀՀ կառավարության և Ալագյազի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով:
|
|
19.08.25
Կրթահամալիրի կառուցում
|
ՀՀ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրում նոր և ժամանակակից կրթահամալիրի կառուցման աշխատանքները շարունակվում են: Կրթահամալիրը ունենալու է նաև նախակրթարան:
|
|
18.08.25
Մանկապարտեզ
|
Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրում շարունակվում է 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի կառուցման աշխատանքները:
|
|
14.07.25
Առողջ ապրելակերպ
|
Ալագյազ համայնքի հարգելի՛ բնակիչներ,ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:
|
|
05.07.25
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական խոսքը Հուլիսի 5-ի կապակցությամբ
|
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 30 տարի է, ինչ հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է, որպես Սահմանադրության օր: Ջերմորեն շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ՝ հարկ եմ համարում փաստել, որ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի անսասան անկյունաքարն է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։ Հավասար իրավունքներն ու հնարավորություններն են պայմանավորում այն սահմանադրական արժեբանությունը և փիլիսոփայությունը, որոնց պաշտպանության պարտականությունը կրում է պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմին իր ամենօրյա աշխատանքն իրականացնելիս։ Մեզանից յուրաքանչյուրը, անկախ իր մասնագիտությունից, քաղաքական հայացքներից և զբաղեցրած հասարակական դիրքից, պետք է վերահաստատի իր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |