Այսօր: Երեքշաբթի, 24 Հունիսի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.06.25 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

22.06.25 Մոնիթորինգ

Ալագյազ համայնքում «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում շարունակվում են մոնիթորինգի աշխատանքները Ճարճակիս, Միջնատուն, Ավշեն և Սիփան բնակավայրերում:

20.06.25 Ամառային ճամբար
📌Ալագյազ համայնքի 7-13 տարեկան 26 երեխա այսօր առավոտյան մեկնեց ամառային ճամբար:
🧳Այս ամառ երեխաները իրենց 10-օրյա հանգիստը կվայելեն Ծաղկաձորի «Լավա Աղբյուր» ճամբարում։
20.06.25 Մոնիթորինգ

Ալագյազ համայնքում մեկնարկել է ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 356-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող մոնիթորինգի աշխատանքները:

01.06.25 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
Սիրելի՛ փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որպեսզի խաղաղությունն ու երջանկությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը, շրջապատված լինեք անհուն սիրով ու հոգատարությամբ:
Հարգելի՛ ծնողներ, թող ձեր փոքրիկների մանկության ամեն մի օրը դառնա լուսավոր ու վառ հիշողություն:
Ալագյազի համայնքապետարանի կողմից իրականացվող գրեթե բոլոր ծրագրերն միտված են մեր համայնքի բալիկների կյանքը առավել ապահով, բարեկեցիկ ու անհոգ դարձնելու համար: Մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու առաքելությունն է՝ սատար կանգնելու մեր մանուկների երազանքների ու նպատակների իրականացմանը:
Թող որ պաշտպանված ու սիրված լինի աշխարհի ամեն մի մանուկ:
28.05.25 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր իղձը: Մեր ժողովրդի կյանքում նշանակալի մայիսյան հաղթանակների շարքում՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերն առանձնանում են սեփական ուժերին ապավինելու, անկախության գաղափարն իրականություն դարձնելու առումով: Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը՝ ազատության, անկախության, ինքնիշխան պետության, հզոր պետականություն կերտելու փայլուն դրսևորումն էր, որը փոխանցվեց սերնդե-սերունդ:Այսօր Հայաստանի երրորդ հանրապետությունն վստահ առաջ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner