Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.04.24 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

15.04.24 Մեկնարկել է դիմումների ընդունման գործընթացը
Ալագյազ համայնքի հարգելի՛ հողօգտագործողներ. ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Ալագյազի համայնքապետարանը սկսել է դիմումների ընդունման գործընթացը:Փոխհատուցման սահմանաչափեր՝•Գարի՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ,•Վարսակ (ավյոզ)՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ,•Կորնգան՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ,•Առվույտ՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ: Պարտադիր է դիմումը ներկայացնել մինչև ցանքս կատարելը: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝1.Դիմում2.Անձը հաստատող փաստաթուղթ3.Սոց. քարտ4.Հողի սեփականության վկայական5.Սերմի սերտիֆիկատ (պարտադիր ուժի մեջ)6.Սերմի ... Մանրամասն
10.04.24 Հանրային քննարկում
2024թ. ապրիլի 10-ին ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա բնակավայրի գործող դպրոցի դահլիճում տեղի կունենա «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա բնակավայրում 144 տեղ/հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին քննարկում/:Շահագրգիռ հանրությունը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ նշված ծանուցումից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք` էլեկտրոնային փոստի միջոցով՝ alagyazhp@mail.ru, ... Մանրամասն
07.04.24 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի կապակցությամբ։
Սիրելի մայրեր, տիկնայք և աղջիկներ,Ջերմ զգացումներով շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:Մեր ազգային նկարագիրը ձևավորող անկյունաքարերից մեկը եղել և միշտ կլինի մոր հանդեպ տածած անսահման սերն ու նվիրվածությունը: Դուք ձեր առաքինի իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր եք ունեցել ընտանիքներում և ընդհանրապես հասարակության կյանքում,դարերով ձևավորված ավանդույթների և ազգային արժեքների պահպանման գործում։Սիրելի կանայք, գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն: Թող գարուններն ու ժպիտներն ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի , իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր ... Մանրամասն
01.04.24 Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության
Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից են ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, մարդկային կապիտալի զարգացումը։ Համաձայն կատարված ուսումնասիրությունների՝ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիրներից են բնակարանային պայմանների բարելավումը և բնակարանային մատչելիության ապահովումը։Հաշվի առնելով վերը նշվածը՝ Կառավարությունը շարունակում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը՝ բարձրացնելով արդեն իրականացված ծրագրերի հասցեականությունն ու թիրախայնությունը։Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի ... Մանրամասն
28.03.24 Աշխատանքային խորհրդակցություն
Համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին աշխատակազմը և բնակավայրերի վարչական ղեկավարները:
Քննարկվող հարցերն էին՝
1. Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հարցը,
2. «Բուսաբուծության պետական աջակցության» ծրագրի պատշաճ կազմակերպումը և իրականացումը,
3. Մինչև 2024 թվականի մայիսի 1-ը համայնքային ծառայողների տարեկան հայտարարագրումը:
Համայնքի ղեկավարի կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ գործընթացները պատշաճ և ժամանակին կատարելու վերաբերյալ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner