|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 նոյեմբերի 2025 թվականի N 41 |
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները, ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի 356-Լ որոշումը, որով գումար է հատկացվելու Ալագյազ համայնքում բուսաբուծության աջակցության ծրագրի դրական եզրակացություն ստացած շահառուների և մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին և Ալագյազ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Ալագյազ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 10-ի «Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ՝ 1.Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Ալագյազ համայնքի բուսաբուծության աջակցության ծրագրի» եկամտային հաշվին ավելացնել 48223021 (քառասունութ միլիոն երկու հարյուր քսաներեք հազար քսանմեկ) ՀՀ դրամ: 2.Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Ալագյազ համայնքի բուսաբուծության մոնիթորինգի ծրագրի» եկամտային հաշվին ավելացնել 1446691 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ: 3.Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին ավելացնել 48223021 (քառասունութ միլիոն երկու հարյուր քսաներեք հազար քսանմեկ) ՀՀ դրամ: 4.Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4635 (այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքից) հոդվածին ավելացնել 1446691 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ: 5.Թուլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 48223021 (քառասունութ միլիոն երկու հարյուր քսաներեք հազար քսանմեկ) ՀՀ դրամ գումարը փոխանցել համապատասխան դրական եզրակացություն ստացած շահառուներին և 1446691 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամն ծրագրի մոնիթորինգի հանձնաժողովին: 6.Ընդունել ի գիտություն Ալագյազ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի 07.11.2025թվականին N 55 որոշման հիման վրա Ալագյազ համայնքի բյուջեում փոփոխություն կատարելը: |
Կողմ -7 ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|