Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 052
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 052


Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 16-ի N 02 որոշումը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Թույլատրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին Ալագյազ համայնքի 2019թվականի բյուջեից Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի վերանորոգման և կահավորման համար օգտագործել հետևյալ գումարները՝
1.Ալագյազ համայնքի ֆոնդային բյուջեի 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից մինչև 880000(ութ հարյուր ութանասուն հազար) ՀՀ դրամն ուղղել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի դիմային հատվածի արտաքին հարդարման աշխատանքների համար:
2.Ալագյազ համայնքի վարչական բյուջեի 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից մինչև 260000 (երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամն ուղղել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի պատուհանների շերտավարագույրների ձեռք բերման:
3.Ալագյազ համայնքի վարչական բյուջեի 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից մինչև 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամն ուղղել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի գերբերի և ՀՀ դրոշների ձեռք բերման համար:
4.Ալագյազ համայնքի ֆոնդային բյուջեի 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածից մինչև 880000 (ութ հարյուր ութանասուն հազար) ՀՀ դրամն ուղղել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի կահույքի ձեռք բերման համար:
5.Ալագյազ համայնքի ֆոնդային բյուջեի 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից մինչև 800000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամն ուղղել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի բակի սալիկների ձեռք բերման և 900000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամն սալիկատապման աշխատանքների համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner