Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 16-ի N 02 որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ից համայնքների խոշորացումից հետո Ալագյազ խոշորացված համայնքին միացված վարչական բնակավայրերի հիմնական միջոցների և մանրարժեք գույքերի մի մասը չեն ունեցել գնահատման արդյունքներ, ուստի Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին Ալագյազ համայնքի 2019 թվականի բյուջեի 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածից 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել Ալագյազ համայնքի հիմնական միջոցների և մանրարժեք գույքերի գնահատման և վերագնահատման ծառայության համար: |