Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի ժ/պ-ի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 09-ի թիվ N10 հերթական նիստի օրակարգը. 1.Ալագյազի Շաքրո Մհոյանի անվան միջնակարգ դպրոցի ստորգետնյա էլեկտրականությունը փոխարինելու աշխատանքների համար դրամաշնորհային տեսքով գումար հատկացնելու մասին: 2.Ալագյազ համայնքի հիմնական միջոցների և մանրարժեք գույքերի գնահատման և վերագնահատման ծառայության համար գումար հատկացնելու մասին: |