Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հաշվի առնելով Ալագյազի Շ. Մհոյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի գրավոր դիմումը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Թույլատրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին Ալագյազ համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի ապարատի 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից 190000 (մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ փոխանցել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի Շ. Մհոյանի անվան միջնակարգ դպրոցի համապատասխան հաշվեհամարին՝ պայմանագրային: |