Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 16-ի N 02 որոշումը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին Ալագյազ համայնքի 2019թվականի բյուջեից Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի վերանորոգման և կահավորման համար օգտագործել հետևյալ գումարները՝ 1.Ալագյազ համայնքի ֆոնդային բյուջեի 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից մինչև 880000(ութ հարյուր ութանասուն հազար) ՀՀ դրամն ուղղել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի դիմային հատվածի արտաքին հարդարման աշխատանքների համար: 2.Ալագյազ համայնքի վարչական բյուջեի 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից մինչև 260000 (երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամն ուղղել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի պատուհանների շերտավարագույրների ձեռք բերման: 3.Ալագյազ համայնքի վարչական բյուջեի 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից մինչև 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամն ուղղել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի գերբերի և ՀՀ դրոշների ձեռք բերման համար: 4.Ալագյազ համայնքի ֆոնդային բյուջեի 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածից մինչև 880000 (ութ հարյուր ութանասուն հազար) ՀՀ դրամն ուղղել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի կահույքի ձեռք բերման համար: 5.Ալագյազ համայնքի ֆոնդային բյուջեի 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից մինչև 800000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամն ուղղել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի բակի սալիկների ձեռք բերման և 900000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամն սալիկատապման աշխատանքների համար: |