Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 10-ի N2 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի N 278-Ա որոշման արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 50 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի հուլիսի 28-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-03/25 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 119500 (մեկ հարյուր տասնինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ փոխանցել «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ին, որպես Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար՝ համայնքի մասնաբաժին:
|