Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվում է ամանորյա տոներին նվիրված համայնքի զարդարումը և Ալագյազ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 4251 (շենք շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածից մինչև 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել Ալագյազ համայնքի զարդարման ապրանքների ձեռքբերման համար և մինչև 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ ամանորյա զարդարման աշխատանքները իրականացնելու համար: |