Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 41
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները, ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի 356-Լ որոշումը, որով գումար է հատկացվելու Ալագյազ համայնքում բուսաբուծության աջակցության ծրագրի դրական եզրակացություն ստացած շահառուների և մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին և Ալագյազ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը, Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Ալագյազ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 10-ի «Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ՝
1.Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Ալագյազ համայնքի բուսաբուծության աջակցության ծրագրի» եկամտային հաշվին ավելացնել 48223021 (քառասունութ միլիոն երկու հարյուր քսաներեք հազար քսանմեկ) ՀՀ դրամ:
2.Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Ալագյազ համայնքի բուսաբուծության մոնիթորինգի ծրագրի» եկամտային հաշվին ավելացնել 1446691 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ:
3.Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին ավելացնել 48223021  (քառասունութ միլիոն երկու հարյուր քսաներեք հազար քսանմեկ) ՀՀ դրամ:
4.Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4635 (այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքից) հոդվածին ավելացնել 1446691 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ:
5.Թուլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 48223021  (քառասունութ միլիոն երկու հարյուր քսաներեք հազար քսանմեկ) ՀՀ դրամ գումարը փոխանցել համապատասխան դրական եզրակացություն ստացած շահառուներին և 1446691 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամն ծրագրի մոնիթորինգի հանձնաժողովին:
6.Ընդունել ի գիտություն Ալագյազ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի 07.11.2025թվականին N 55 որոշման հիման վրա Ալագյազ համայնքի բյուջեում փոփոխություն կատարելը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ                       
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner