Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 53
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2024 թվականի N 53

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԱՄՇԼՈՒ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ և 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 04.06.2020թ N 1023 որոշման պահանջները և Ալագյազ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին` համայնքի սեփականություն համարվող Ալագյազ համայնքի Ջամշլու վարչական բնակավայրի 1-ին փողոց 10 հասցեում գտնվող 02-090-0106-0015 կադաստրային ծածկագրով 0.11659 հա բնակավայրային նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 1 լոտով, աճուրդ-վաճառքով օտարել:
2.Հաստատել հողամասի մեկնարկային գինը՝ 256498 (երկու հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր իննսունութ) ՀՀ դրամ, 1 քմ 220 ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար:


Կողմ -5

ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ

ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ

ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner