Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 10-ի N2 որոշումը, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Նախագծորի փորձաքննություն» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի հունիսի 6-ին կնքված 6/09-25 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխանցել «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ին, որպես Ալագյազ համայնքի համայնքային կենտրոնի արտաքին բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության գումար:
|