Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հաշվի առնելով Ալագյազի Շ. Մհոյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի գրավոր դիմումը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին Ալագյազ համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի ապարատի 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից 190000 (մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ փոխանցել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի Շ. Մհոյանի անվան միջնակարգ դպրոցի համապատասխան հաշվեհամարին՝ պայմանագրային: |