Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 10-ի N2 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի N 278-Ա որոշման արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 50 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի հուլիսի 28-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-Հ-25/01 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 120216 (մեկ հարյուր քսան հազար երկու հարյուր տասնվեց) ՀՀ դրամ փոխանցել «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ին, որպես Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության համար՝ համայնքի մասնաբաժին:
|