|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
12 հունիսի 2024 թվականի N 2 |
ՃԱՐՃԱԿԻՍ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
Ալագյազ համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ․ ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ․-ի 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 2024թ․-ի հունիսի 26-ին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի դպրոցի շենքում ժամը 12:00-ին տեղի կունենա «Ճանշին գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ալագյազ համայնք, Ճարճակիս վարչական բնակավայր, 9-րդ փողոց 1 հասցեում կրթահամալիրի կառուցման վերաբերյալ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսում։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում, կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով 098377227, 094540108 կամ գրավոր՝ alagyazgp@mail.ru էլեկտրոնային մեյլին։ |
|
|
|