Այսօր: Շաբաթ, 16 Մայիսի 2026թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.05.26 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

11.05.26 Պարարտանյութեր

ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի N 514-L որոշմամբ հաստատված «ՀՀ պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի» շրջանակներում Ալագյազ համայնքում իրականացվում է պարարտանյութերի բաժանում։

05.05.26 Ծննդյան շնորհավորանք
Հարգելի՛ պարոն Մախմուդով,
Ալագյազի համայնքապետարանի ողջ աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։
 Ձեր նվիրված աշխատանքը, պատասխանատվությունն ու նպատակասլացությունը կարևոր դեր ունեն մեր համայնքի զարգացման և առաջընթացի ճանապարհին։
Թող Ձեր բոլոր նախաձեռնությունները պսակվեն հաջողությամբ, իսկ Ձեր ջանքերը բերեն տեսանելի արդյունքներ՝ ի նպաստ համայնքի յուրաքանչյուր բնակչի։
Մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, հաջողություններ, անսպառ եռանդ Ձեր գործունեության մեջ։
01.05.26 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը մայիսի 1-ի կապակցությամբ։
Հարգելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։Այս օրը կարևոր առիթ է արժևորելու աշխատանքի դերը մեր հասարակության զարգացման, պետության հզորացման և յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցության ապահովման գործում։ Աշխատանքը եղել և մնում է առաջընթացի, ստեղծարարության և կայուն զարգացման հիմնաքարը։Մեծարելով աշխատավոր մարդու նվիրումն ու ջանքերը՝ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք արդար աշխատանքային պայմանների, սոցիալական պաշտպանվածության և արժանապատիվ կյանքի կարևորությունը։Թող ձեր աշխատանքը լինի արդյունավետ, ստեղծագործ և գնահատված, իսկ ձեր ընտանիքներում տիրեն առողջություն, բարօրություն և խաղաղություն։Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, անսպառ եռանդ և ձեռքբերումներ՝ ... Մանրամասն
26.04.26 Ալագյազ համայնքում տեղի ունեցավ մարզային շաբաթօրյակ

Ալագյազ համայնքի վարչական շրջաններում անցկացվեց մարզային շաբաթօրյակ: Շաբաթօրյակին մասնակցում էին ինչպես երեխաները,այնպես էլ մեծահասակ մարդիկ: Երկրի մաքրությունը սկսվում է հենց այն վայրից,ուր մենք ապրում ենք: Մաքուր պահենք մեր համայնքը:

25.04.26 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ալագյազ համայնքում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը
Հիմնարկեքին մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, նախարարներ, պաշտոնատար այլ անձինք։Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Մալխաս և Ռոման Ամոյանները ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձ, որը տեղադրվեց մարզադպրոցի հիմքերում։Վարչապետը շնորհավորեց ներկաներին մարզադպրոցի հիմնարկեքի առիթով և հույս հայտնեց, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետում: Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մալխաս և Ռոման Ամոյաններին, նշեց, որ այս ամենը Հայաստանի Հանրապետության հարգանքի տուրքն է իրենց մարզական վաստակին և ծառայություններին:Շենքը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ, այն բաղկացած է երկու մասից՝ մոտ 100 հանդիսատեսի համար նստատեղերով դահլիճ և երկհարկանի սպասարկող հատված։ Առաջին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner