Այսօր: Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.04.25 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

09.04.25 Մեկնարկել է դիմումների ընդունման գործընթացը
Ալագյազ համայնքի հարգելի՛ հողօգտագործողներ. ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 356-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Ալագյազի համայնքապետարանը սկսել է դիմումների ընդունման գործընթացը:Փոխհատուցման սահմանաչափեր՝•Գարի՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ,•Վարսակ (ավյոզ)՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ,•Կորնգան՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ,•Առվույտ՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ: Պարտադիր է դիմումը ներկայացնել մինչև ցանքս կատարելը: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝1.Դիմում2.Անձը հաստատող փաստաթուղթ3.Բանկային հաշվեհամար4..Հողամասի սեփականության վկայական՝ համասեփականատեր լինելու դեպքում ... Մանրամասն
07.04.25 Շնորհավոր ապրիլի 7
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը #ապրիլի 7-ի կապակցությամբ։ Սիրելի մայրեր, տիկնայք և աղջիկներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Մայր լինելը մեծագույն երջանկություն է և ահռելի պատասխանատվություն։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքը սկսվում է մորից, նրա քնքուշ հայացքով և ջերմ գրկախառնություններով։ Մեր մայրերի անմնացորդ սերն ու նվիրումը առաջին իսկ քայլերից օգնում են մեզ առաջ գնալ, հաղթահարել դժվարություններ և բարձունքներ նվաճել: Դուք եք կերտում մեր երկրի ապագան՝ դաստիարակելով սերունդներ, սերմանելով մարդկային առաքինություններ, հայրենասիրություն, արժանապատվություն։ Շնորհակալ ենք ձեզ ձեր կատարած աշխատանքի, ... Մանրամասն
02.04.25 Կայացավ ավագանու արտահերթ նիստը

Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2025 թվականի ապրիլի 2-ին կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը: Ներկա էին ավագանու վեց անդամ:
Ավագանու անդամների հաստատմանը ներկայացվեց՝ Ալագյազ համայնքի ավագանու 02.07.2024 թվականի N 39 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին և Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին օրակարգային հարցերը:

18.03.25 Ուշադրություն
Ալագյազ համայնքի հարգելի՛ բնակիչներ.
📌Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ հորդորում ենք դաշտերում և այգիներում մաքրման աշխատանքներ իրականացնելիս չայրել խոտածածկ տարածքները:
📍Միաժամանակ, անհրաժեշտ է խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
📞Հրդեհի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում զանգահարել 911
13.03.25 «Երկրի ժամը»

🌎💡2008 թվականից ի վեր Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։
Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 22-ին, ժամը 20:30-21:30-ին։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner