03.05.24
Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
01.05.24
Շնորհավոր մայիսի 1
|
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ:«Սիրելի հայրենակիցներ,շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները: Բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում մեր լավագույն ավանդույթները:Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու ...
Մանրամասն |
|
15.04.24
Մեկնարկել է դիմումների ընդունման գործընթացը
|
Ալագյազ համայնքի հարգելի՛ հողօգտագործողներ. ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Ալագյազի համայնքապետարանը սկսել է դիմումների ընդունման գործընթացը:Փոխհատուցման սահմանաչափեր՝•Գարի՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ,•Վարսակ (ավյոզ)՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ,•Կորնգան՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ,•Առվույտ՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ: Պարտադիր է դիմումը ներկայացնել մինչև ցանքս կատարելը: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝1.Դիմում2.Անձը հաստատող փաստաթուղթ3.Սոց. քարտ4.Հողի սեփականության վկայական5.Սերմի սերտիֆիկատ (պարտադիր ուժի մեջ)6.Սերմի ...
Մանրամասն |
|
08.04.24
Հանրային քննարկում
|
2024թ. ապրիլի 10-ին ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա բնակավայրի գործող դպրոցի դահլիճում տեղի կունենա «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա բնակավայրում 144 տեղ/հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին քննարկում/:Շահագրգիռ հանրությունը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ նշված ծանուցումից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք` էլեկտրոնային փոստի միջոցով՝ alagyazhp@mail.ru, ...
Մանրամասն |
|
07.04.24
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի կապակցությամբ։
|
Սիրելի մայրեր, տիկնայք և աղջիկներ,Ջերմ զգացումներով շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:Մեր ազգային նկարագիրը ձևավորող անկյունաքարերից մեկը եղել և միշտ կլինի մոր հանդեպ տածած անսահման սերն ու նվիրվածությունը: Դուք ձեր առաքինի իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր եք ունեցել ընտանիքներում և ընդհանրապես հասարակության կյանքում,դարերով ձևավորված ավանդույթների և ազգային արժեքների պահպանման գործում։Սիրելի կանայք, գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն: Թող գարուններն ու ժպիտներն ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի , իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր ...
Մանրամասն |
|
01.04.24
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության
|
Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից են ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, մարդկային կապիտալի զարգացումը։ Համաձայն կատարված ուսումնասիրությունների՝ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիրներից են բնակարանային պայմանների բարելավումը և բնակարանային մատչելիության ապահովումը։Հաշվի առնելով վերը նշվածը՝ Կառավարությունը շարունակում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը՝ բարձրացնելով արդեն իրականացված ծրագրերի հասցեականությունն ու թիրախայնությունը։Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |