Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.03.25 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

10.03.25 Ինչպես օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Կարևոր շեշտադրումներ՝ 1.Սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։ 2.Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, ովքեր լրացրել են իրենց հայտարարագիրը։ 3.Պետության այս քաղաքականությունը ներդրում է՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը (ավելի առողջ քաղաքացի, կրթության կարևորում)։Հաշվետու ... Մանրամասն
10.03.25 Կայացավ Ալագյազ համայնքի ավագանու հերթական նիստը

Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2025 թվականի մարտի 10-ին կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը: Ներկա էին ավագանու հինգ անդամ:

Ավագանու անդամների հաստատմանը ներկայացվեց՝
Ավագանու 2022 թվականի նոյեմբերի «14»-ի N 44 որոշման մեջ փոփոխություն կատարելու,
Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության համար մրցույթ հայտարարելու եվ Ալագյազ համայնքում սխալմամբ քաղաքացու անունով հաշվառված հողմասը համայնքին փոխանցելու մասին օրակարգային հարցերը:

08.03.25 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է լավագույն մաղթանքները, մեծարանքի և գնահատանքի խոսքերն ուղղելու համար:Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային ավանդույթները:Անգնահատելի է ձեր դերը սերունդներին՝ ազգային արժեքների ոգով դաստիարակելու գործում: Ձեր հոգատարության, հավատարմության, կարևոր առաքելության շնորհիվ են ամբողջանում մեր ընտանիքները:Բոլոր ժամանակներում կանայք մշտապես նվիրումով մասնակցել են նաև պետական և հասարակական կյանքին: Այսօր ևս ողջունելի է ձեր ձգտումը՝ ակտիվ մասնակցություն ունենալու հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում:Սիրելի տիկնայք, մայրեր, քույրեր կրկին շնորհավորելով գարնանային ... Մանրամասն
07.03.25 Նախատոնական անակնկալ

🌸🌼Կանանց միջազգային տոնին ընդառաջ Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի նախաձեռնությամբ գեղեցիկ անակնկալ մատուցվեց Ալագյազ համայնքի վարչական բնակավայրերի դպրոցներում և գործընկեր հիմնարկներում աշխատող կանանց և աղջիկներին։

06.03.25 Ուշադրություն
📍 Ալագյազ համայնքի հարգելի բնակիչներ,
տեղեկացնում ենք ձեզ, որ Ալագյազ համայնքը ունի համայնքային անասնաբույժ, ուստի անասնաբուժական ծառայությունների և ՄՍԾ(Միասնական սոցիալական ծառայություն) ներկայացվող տեղեկանքների համար խնդրում ենք մոտենալ Ալագյազի համայնքապետարան:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
Աշխատակազմի քարտուղար՝ Արամ Խուդոյան +37494540108
Համայնքային անասնաբույժ՝ Մանուչար Հովակիմյան +37493768193
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner