02.09.25
Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
01.09.25
Նվերներ առաջին դասարան հաճախող երեխաներին
|
Ալագյազի համայնքապետարանը չխախտելով գեղեցիկ ավանդույթը սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաներին բաժանեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
|
|
01.09.25
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
|
📖Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ,Շնորհավորում եմ բոլորիդ #սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները:Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ ուզում եմ ձեզ մաղթել խաղաղ ընթացք ձեր կյանքի այս նոր փուլում, որտեղ պետք է սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերեք և հարստացնեք մեր հանրության մտավոր ներուժը, որը ոչ միայն մեր պետության զարգացման ու ...
Մանրամասն |
|
22.08.25
Կանգառների կառուցում
|
Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների կառուցման աշխատանքներ:
|
|
21.08.25
Կրթահամալիրի կառուցում Ռյա Թազա բնակավայրում
|
ՀՀ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրում ընթանում են 144 տեղ հզորությամբ (144 աշակերտ և 40 մանկապարտեզի սան) կրթահամալիրի կառուցման շինարարական աշխատանքները:
|
|
20.08.25
Հանդիսությունների սրահ
|
Ալագյազ համայնքի 11 վարչական բնակավայրերի համար նախատեսված համայնքային կենտրոնի (հանդիսությունների սրահի) կառուցման աշխատանքները ավարտվել են: Արտաքին բարեկարգման աշխատանքները կիրականացվի ՀՀ կառավարության և Ալագյազի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |