|
12.11.26
Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ
|
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
|
11.11.26
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ
|
|
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։Տեղական ինքնակառավարումը համայնքի զարգացման, բնակիչների բարեկեցության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևորագույն հիմքերից է։ Այն պատասխանատու և նվիրված աշխատանք է՝ ուղղված համայնքի խնդիրների լուծմանը, զարգացման ծրագրերի իրականացմանը և յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավմանը։Համոզված եմ, որ համատեղ ջանքերով, միասնականությամբ և հետևողական աշխատանքով կկարողանանք հաղթահարել առկա մարտահրավերները և մեր համայնքը դարձնել ավելի բարեկարգ, զարգացած ու բարեկեցիկ։Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ ...
Մանրամասն |
|
|
11.11.26
Պատվոգիր Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովին
|
|
ՏԻՄ համակարգի կայացման ու զարգացմանը նպաստելու, Ալագյազ համայնքի արդյունավետ կառավարման, ազգային փոքրամասնության լեզվամշակութային ինքնության պահպանման, համայնքի բնակիչներին և ՀՀ-ին նվիրված ծառայության համար՝ Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ «Ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքի ղեկավար» անվանակարգում պատվոգրի է արժանացել Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավար ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎԸ։
|
|
|
04.11.26
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական խոսքը Սոցիալական աշխատողի օրվա վերաբերյալ։
|
|
Այսօր սոցիալական աշխատողի օրն է: Սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է, սոցիալական աշխատողը՝ մարդկային բարձր որակներով ու մասնագիտական հմտություններով օժտված անձ, որի աշխատանքի կենտրոնում ՄԱՐԴՆ է, իսկ նպատակը՝ ՄԱՐԴՈՒ կյանքի որակի բարելավումը։ Մասնագիտական տոնի առթիվ ցանկանում եմ իմ շնորհավորանքի և երախտիքի խոսքը հղել Ալագյազ խոշորացված համայնքի սոցիալական ոլորտի և սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի աշխատակիցներին: Մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, նոր ձեռքբերումներ ձեր մարդասիրական գործում։
|
|
|
21.10.26
Մեկնարկել է դիմումների ընդունման գործընթացը
|
|
Ալագյազ համայնքի հարգելի՛ հողօգտագործողներ.ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի N 1506-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Ալագյազի համայնքապետարանը սկսել է դիմումների ընդունման գործընթացը: Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ նվազագույնը ոչ պակաս, քան 3 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող տնտեսավարողը:Փոխհատուցման սահմանաչափը՝•Ցորեն՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 80 000 ՀՀ դրամ,Դիմումը պետք է ներկայացնել մինչև ցանքս կատարելը, բացառությամբ մինչեվ հոկտեմբերի 15-ը կատարված ցանքսը: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ 1.Դիմում 2.Անձը հաստատող փաստաթուղթ 3.Բանկային հաշվեհամար 4..Հողամասի ...
Մանրամասն |
|
|
14.10.26
Ֆիլմի ցուցադրություն Ապարանի արվեստի դպրոցում
|
Ապարանի արվեստի դպրոցում տեղի ունեցավ եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմի ցուցադրությանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը, Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև դպրոցների տնօրենները, ուսուցչական անձնակազմը և բնակիչները։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |