Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 19
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2021 թվականի N 19

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 12-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Ալագյազ համայնքի ղեկավարի 12 հունվարի 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքապետարանի աշխատակզմի համայնքային ծառայության պաշտոնի անձնագրերը հաստատելու մասին» N 12-Ա որոշման հավելված N5-ում կատարելու հետևյալ լրացումներ՝

1.Իրավունքները և պարտականությունները 7-րդ մասում հանել հետևյալ կետերը՝

է)կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ,
ը)Համակարգում է համայնքի կադաստրային  աշխատանքները,
ժ)Իրականացնում է աշխատանքներ քաղաքաշինական բնագավառում:

2.Իրավունքները և պարտականությունները 7-րդ մասում ավելացնել հետևյալ կետերը՝

է)Յուրաքանչյուր նոր տարվա սկզբին աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմում է համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի հայտեր,
ը)Իրականացնում է հողի վարձավճարների հավաքագրման աշխատանքները.
թ)Իրականացնում է հողի հարկի հավաքագրման աշխատանքները,
ժ)Կորդինացնում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կազմումը, որի նպատակով համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, գործարարների, միջազգային կազմակերպությունների հետ,
ի)քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
լ)վերլուծում է համայնքի սոցիալ տնտեսական իրավիճակը,
խ) կազմում է և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում համայնքի սոցիալապես անապահով բնակիչների ցուցակը,
ծ)վերահսկում է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները և համակարգում է աղբահանության գումարների հավաքագրման աշխատանքները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
(44.00 Կբ) Պաշտոնի անձնագիր
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner