|
11.11.25
Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ
|
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
|
10.11.25
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ
|
|
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ՏԻՄ օրվա 29-րդ տարելիցի կապակցությամբ։ Տեղական ինքնակառավարման մարմինները բարդ ու պատասխանատու առաքելություն են իրականացնում՝ հանդիսանալով քաղաքացու և պետության անմիջական կապող օղակը: Պետությունն ուժեղ է իր հզոր համայնքներով, և երկրի կայունության հիմքը զարգացած ու կազմակերպված համայնքներ ունենալն է։ Կարող ենք վստահորեն ասել, որ տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում մեր բնակչության վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, ինչի առթիվ շնորհակալություն եմ հայտնում համայնքի զարգացման ու շենացման համար ներդրում ունեցած յուրաքանչյուր քաղաքացու:
|
|
|
27.10.25
Դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
|
«Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Ալագյազի համայնքապետարանում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: Հարգելի՛ բնակիչներ,տեղեկացնում ենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի նոյեմբերի 30-ը:
|
|
|
23.10.25
Ալագյազ համայնքում անցկացվեցին վարժանքներ «ազդարարում, պատսպարում» թեմայով
|
|
2025 թվականի հոկտեմբերի 23-ին Ալագյազ համայնքում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն Արագածոտնի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները անցկացրեցին վարժանքներ «Ազդարարում, պատսպարում» թեմայով, ինչպես նաև շտաբային ուսումնավարժություն «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ»։
|
|
|
17.10.25
Հիշեցում
|
Ալագյազ համայնքի հարգելի՛ հողօգտագործողներ,Տեղեկացնում ենք, որ «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում /աշնանացան ցորենի/ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի նոյեմբերի 30-ը:
|
|
|
05.10.25
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
|
 Սիրելի ուսուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Ձեր նվիրված աշխատանքը, անսպառ համբերությունն ու հոգատար վերաբերմունքը կարևորագույն դեր ունեն մեր երեխաների կրթության, դաստիարակության և ապագայի կերտման գործում։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև ձևավորում եք նոր սերնդի արժեքները, աշխարհայացքն ու մարդու կերպարը։ Ձեր անմնացորդ նվիրումը կրթության ոլորտին բարձրագույն գնահատանքի է արժանի։ Մաղթում եմ ձեզ առողջություն, անսպառ ուժ ու ոգեշնչում, ինչպես նաև նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու և վեհ առաքելության մեջ։ Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ ձեր սաները դառնան ձեր ամենամեծ hպարտությունն ու պարգևը։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |