Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 ապրիլի 2021 թ.

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 12-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Ալագյազ համայնքի ղեկավարի 12 հունվարի 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքապետարանի աշխատակզմի համայնքային ծառայության պաշտոնի անձնագրերը հաստատելու մասին» N 12-Ա որոշման հավելված N5-ում կատարելու հետևյալ լրացումներ՝

1.Գիտելիքները և հմտությունները 6-րդ մասում հանել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» բառերը,

2.Իրավունքները և պարտականությունները 7-րդ մասում հանել հետևյալ կետերը՝

է)կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը,ինչպես նաև իրականացնում է <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ,
ը)Համակարգում է համայնքի կադաստրային  աշխատանքները,
թ)Իրականացնում է հողի հարկի հավաքագրման աշխատանքները,
ժ)Իրականացնում է աշխատանքներ քաղաքաշինական բնագավառում:

3.Իրավունքները և պարտականությունները 7-րդ մասում ավելացնել հետևյալ կետերը՝

է)Յուրաքանչյուր նոր տարվա սկզբին աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմում է համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի հայտեր,
ը)Իրականացնում է հողի վարձավճարների հավաքագրման աշխատանքները.
թ)Իրականացնում է աշխատանքներ քաղաքաշինական բնագավառում,
ժ)Կորդինացնում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կազմումը, որի նպատակով համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, գործարարների, միջազգային կազմակերպությունների հետ,
ի)քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
լ)վերլուծում է համայնքի սոցիալ տնտեսական իրավիճակը,
խ) կազմում է և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում համայնքի սոցիալապես անապահով բնակիչների ցուցակը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner