19.03.24
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
01.03.24
📢Մրցույթ
|
Հայտարարվում է Էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման մրցույթ՝Արագածոտնի, Արարատի, Արմավիրի,Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի գյուղական բնակավայրերի լուսավորության ենթակառուցվածքների բարեկարգման համար։ Նախագծի նպատակն է• Արդիականացնել համայնքների/բնակավայրերի էներգետիկ ենթակառուցվածքները,• Բարելավել լուսավորության որակը՝ խթանելով անվտանգությունը, արտադրողականությունը,• Նպաստել ընդհանուր բարեկեցությունը, նվազեցնել համայնքների էներգետիկ ծախսերը:Նախագիծն իրականացվելու է համաֆինանսավորման 80/20 չափաբաժնով, որտեղ ընդհանուր արժեքի 80% ներդրումն իրականացնելու է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը։Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաշարը հետևյալ հղումով՝ https://bit.ly/Solarp24Հայտերի ...
Մանրամասն |
|
|
14.02.24
Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
|
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Սահակյանը երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։
|
|
13.02.24
Եվրոպայի եռակի չեմպիոն՝ Մալխաս Ամոյան
|
2022 թվականի աշխարհի չեմպիոնը երրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ 77 կգ քաշային կարգում Ամոյանը չեմպիոնական ուղին սկսեց իտալացի ըմբիշ Ռիկարդո Աբրեշիայի դեմ գոտեմարտից, որտեղ Ամոյանը 10-1 հաշվով շանս չտվեց մրցակցին։ Քառորդ եզրափակչում Մալխասը 3-2 հաշվով առավելության հասավ Ադլետ Տիուլիուբայևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին 2-1 հաշվով։ Եզրափակչում Ամոյանը 7-0 հաշվով հաղթեց թուրք Յունուս Էմրե Բաշամին ու նվաճեց ոսկե մեդալը։
|
|
28.01.24
Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, որն ամրապնդեց մեր խաղաղությունն ու պաշտպանությունը: Ազգային բանակի օրն այն բացառիկ տոներից է, որը մեծագույն սիրով ու հպարտությամբ է նշում մեր ժողովուրդը: Դժվարին է եղել մեր ազգային բանակի ծնունդը, որովհետև այն ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ, մարմնավորելով մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը և ապագայի վստահությունը: Բանակի տոնը ևս մեկ առիթ է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը: Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն կապված է հայոց պետականության ստեղծման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |