Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրին մասնակցելու հետևյալ հայտերը. 1.Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում, Միրաք և Ռյա-Թազա վարչական բնակավայրի խմելու ջրի ջրագծի վերանորոգում, 2.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միրաք, Ջամշլու, Կանիաշիր և Ավշեն վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում, 3.Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի գերեզմանատների ցանկապատում, 4.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցում: |