Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.05.24 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

14.05.24 Կայացավ ավագանու հերթական նիստը

Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2024 թվականի մայիսի 14-ին կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը: Ներկա էին ավագանու վեց անդամ:

Նիստի հղումը՝ 
https://www.youtube.com/watch?v=ugl2EzBTEBw&embeds_referring_euri=https%3A%2F%2Falagyaz.am%2F&source_ve_path=Mjg2NjY&feature=emb_logo

09.05.24 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու նոր հնարավորություններ ընձեռեց, և դրանում մեծ է նաև մեր ժողովրդի ներդրումը: Հազարավոր քաջարիներ իրենց կյանքը զոհաբերեցին աշխարհում խաղաղության պահպանման համար, և նաև մեր հայրերի ու պապերի շնորհիվ է, որ այսօր աշխարհն ապրում է առանց ֆաշիզմի սպառնալիքի:Մայիսի 9-ը մեզ համար համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության խորհուրդ ունի. այս օրերին մենք տոնում ենք նաև Շուշիի ազատագրման 32-րդ տարեդարձը: Շարունակելով իրենց հերոս նախնիների սխրանքը՝ մեր ժողովրդի քաջարի զավակները 1992 թվականին վերականգնեցին պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ... Մանրամասն
08.05.24 Հանդիպում աշակերտների հետ

«Ազգային փոքրամասնությունները Հայաստանում» ծրագրի շրջանակներում  Ալագյազի համայնքապետարանի խորհրդակցությունների դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը հյուրընկալել էր Ճարճակիսի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչուհի Ա. Ալեքսանյանին:

Քննարկվեցին կրոնի, մշակույթի, ազգային ավանդույթների վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում:

05.05.24 Ծննդյան շնորհավորանք
Հարգարժան պարոն Մախմուդով,Ալագյազի համայնքապետարանի ողջ աշխատակազմը ի սրտե շնորհավորում է Ձեր տարեդարձը։Այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանքները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ:Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը լիարժեք կծառայի մեր համայնքի և հասարակական կյանքի զարգացման գործին:Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման և թող Ձեր վաստակած սերն ու հարգանքը, որոնք պտուղներն են մարդկանց և աշխատանքի նկատմամբ նվիրումի ու պատասխանատվությամբ, ... Մանրամասն
01.05.24 Շնորհավոր մայիսի 1
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ:«Սիրելի հայրենակիցներ,շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները: Բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում մեր լավագույն ավանդույթները:Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner