Ղեկավարվելով «ՏեղակաՆ ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2021թվականի հունվարի 18-ի N2 որոշումը, հաշվի առնելով Ալագյազ համայնքի ղեկավարի և Ալագյազի համայնքապետարանի աշխատակիցների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքները 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Ալագյազ համայնքի 2021թվականի վարչական բյուջեի կառավարչական ապարատի 4112 (պարգևատրումներ և դրամական խրախուսանքներ) հոդվածից հաշվարկել, որպես պարգևատրում հատկացնել՝
1.Ալագյազ համայնքի ղեկավարին՝ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով։
2.Ալագյազի համայնքապետարանի աշխատակիցներին և վարչական ղեկավարներին՝
2.1 Վեց ամսից մինչև 1 տարի աշխատողներին պաշտոնային դրույքաչափի 50 %-ի չափով:
2.2 Մեկ տարի և ավել աշխատողներին՝ պաշտոնային դրույքաչափով:
3.Հանձնարարել համայնքապետարանի գլխավոր հաշվապահին կատարել վճարումը: