Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 80 որոշումը և Ալագյազի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 26.02.2024թ. արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.2024 թվականի փետրվարի 26-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Ալբերտ Արտավազդի Բարոյանի (Արագածոտնի մարզ, Ալագյազ համայնք, Ճարճակիս վարչական բնակավայր, 11-րդ փողոց, տուն 3, անձնագիր՝ AS0417225, տրված՝ 03.11.2018թ., 024-ի կողմից) հետ կնքել Ալագյազ համայնքին պատկանող Ճարճակիս վարչական բնակավայրի 5-րդ փողոց 13 հասցեում գտնվող 02-037-0001-0028 կադաստրային ծածկագրով 0.3029 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի և 02-037-0001-0028-001 կադաստրային ծածկագրով 1484 քմ մակերեսով կիսակառույց շինության առք ու վաճառքի պայմանագիր:
2.Անշարժ գույքի վաճառքի գինը կազմում է 3996380 (երեք միլիոն ինը հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր ութանասուն) ՀՀ դրամ:
3.Աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ համանքապետարանի հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: