Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 25 հունիսի 2020թ. «Ալագյազի համայնքի սուբվենցիոն հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ N32 որոշումը և ՀՀ կառավարության 17 դեկտեմբերի 2020թ. N 2112-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Փայլք» ՍՊԸ-ի միջև 06 հոկտեմբերի 2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/05, Ալագյազի համայնքապետարանի և «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 13 ապրիլի 2020 թվականի կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/02-03, Ալագյազի համայնքապետարանի և «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 10 սեպտեմբերի 2020 թվականի կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ՄԱԾՇՁԲ-Հ-20/03, Ալագյազի համայնքապետարանի և «Տամո Շին» ՍՊԸ-ի միջև 15 հոկտեմբերի 2020 թվականի կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԾՁԲ-20/05 պայմանագրերը և հիմք ընդունելով ավարտական ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգման աշխատանքների) Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի՝ 1.5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 14586000 (տասնչորս միլիոն հինգ հարյուր ութանասունվեց հազար) ՀՀ դրամ փոխանցել «Փայլք» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգման աշխատանքների համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը, 2.5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 256750 (երկու հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը, 3.5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 70902 (յոթանասուն հազար ինը հարյուր երկու) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը, 4.5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 227500 (երկու հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ փոխանցել «Տամո Շին» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը |