Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի 1-ին մասին 6-րդ կետի դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգում աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանին տալ աշխատանքների շին. թույլտվություն: