Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին 2387-Ն որոշմամբ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Անվավեր ճանաչել Ալագյազ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 04 օգոստոսի 2020թ. «Ալագյազ համայնքի Սադունց վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասին հասցեավորում տրամադրելու մասին» N45 որոշումը:
2.Արագածոտն մարզի Ալագյազ համայնքի Սադունց վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող կադաստրային 02-009-0017-0011 ծածկագրից առանձնացված 0.1300 հա մակերեսներով հողամասին տալ 8-րդ փողոց 6 հասցե, իսկ 02-009-0017-0011 ծածկագրից առանձնացված 0.17 հա մակերեսով հողամասին տալ 8-րդ փողոց 3 հասցեն: