Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.04.2001թ. «Պետական և համայնքային սեփականության հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշումը, Ալագյազ համայնքի ավագանու 06.04.2021թ. N28 որոշումը և Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթային կարգով՝ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցույթային հանձնաժողովի 21.06.2021թ. N1 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ջամշլու վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, վարձակալությամբ տրամադրել 3,07207 հա /ծածկագիր՝ 02-090-0105-0004/ մրցույթում հաղթող Ղուդրատ Իկոյի Խուդոյանին 25 /քսանհինգ/ տարի վարձակալության ժամկետով, տարեկան 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ, ամսական 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով:
2.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին վարձակալի հետ տասնօրյա ժամկետում կնքել հողամասի վարձակալության պայմանագիր և ապահովել պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցումը: