Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 25
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 25


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՐՃԱԿԻՍ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Ճարճակիս բնակավայրի բնակիչ՝ բարերար, Սոկրատ Բարոյանի դիմումը այն մասին, որ նախատեսվում է իր կողմից Ճարճակիս բնակավայրում կառուցել սպորտդահլիճ, որը ծառայելու է բնակավայրի և համայնքի բնակիչներին, Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող, Ճարճակիս բնակավայրի 7-րդ փողոց 1/3 հասցեում գտնվող 02-037-0014-0017 կադաստրային ծածկագրով 0.06052 հա բնակավայրի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի բնակիչ՝ բարերար, Սոկրատ Արտավազդի Բարոյանին՝ սպորտդահլիճ կառուցելու նպատակով:
2.Հողամասը նշված նպատակին չծառայեցնելու դեպքում ենթակա է հետ վերադարձման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner