Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 17-ի N3 արտահերթ նիստի օրակարգը. 1.Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների համար գումար հատկացնելու մասին, 2.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների համար գումար հատկացնելու մասին: |