Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 2023 թվականի սեպտեմբերի 28 N01/5/05151-2023 գրությունը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գրությունը հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու վերաբերյալ առարկություն չունենալու մասին, ինչպես նաև Միշա Ագիտի Ռասոյանի լիազորված անձ Ռազմիկ Ալոյանի դիմումը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրում գտնվող Միշա Ագիտի Ռասոյանի սեփականության իրավունքով պատկանող 02-006-0008-0017 ծածկագրով 0.066 հա բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը տեղափոխել բնակավայրերի նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման գործառնական նշանակության: 2.հողամասի վրա առկա կենցաղի տունը փոփոխել դարձնելով բնակելի տուն: |