Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 22-ի N 9 արտահերթ նիստի օրակարգը. 1.ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրում գտնվող դպրոցին անհատույց տրամադրված մանկապարտեզի շենքի գործառնական նշանակությունը փոխելու մասին, 2.ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիսի միջնակարգ դպրոցին անհատույց հողամաս տրամադրելու մասին: |