Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 8 հերթական նիստի օրակարգը. 1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին, 2.Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ վաճառքով օտարելու թույլատվություն տալու մասին, 3.Սլագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրում կառուցված նոր գազատարը Գազպրոմ Արմենիային անհատույց օգտագործման տրամադրել մասին, 4.Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի դիմային հատվածից մինչեվ նոր կանգառ կառուցվող ջրահեռացման համար գումար հատկացնելու մասին 5.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին, 6.Ալագյազ համայնքում սխալմամբ քաղաքացու անունով հաշվառված հողմասը համայնքին փոխանցելու մասին |