Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ և 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 04.06.2020թ N 1023 որոշման պահանջները և Արագածոտնի մարզպետի 22.05.2025թ. N 01//03466-2025 գրությունը, «Ինեքս» ՍՊԸ կազմակերպության կողմից տրված անշարժ գույքի գնահատման N 09/25256 հաշվետվությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի սեփականություն համարվող Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք 1/2 հասցեում գտնվող 02-006-0011-0069 կադաստրային ծածկագրով 0.063 հա բնակավայրային նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 1 լոտով, աճուրդ-վաճառքով օտարել:
2.Հաստատել հողամասի մեկնարկային գինը՝ 441000 (չորս հարյուր քառասունմեկ հազար) ՀՀ դրամ, 1 քմ 700 ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: