Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 18
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 18


Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ, ՃԱՐՃԱԿԻՍ, ՄԻՋՆԱՏՈՒՆ, ՌՅԱ-ԹԱԶԱ, ՄԻՐԱՔ, ՇԵՆԿԱՆԻ, ՋԱՄՇԼՈՒ, ՍԻՓԱՆ, ԱՎՇԵՆ, ԿԱՆԻԱՇԻՐ ԵՎ ՍԱԴՈՒՆՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 25 հունիսի 2020թ. «Ալագյազի համայնքի սուբվենցիոն հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ N32 որոշումը և ՀՀ կառավարության 17 դեկտեմբերի 2020թ. N 2112-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Փայլք» ՍՊԸ-ի միջև 06 հոկտեմբերի 2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/05, Ալագյազի համայնքապետարանի և «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 13 ապրիլի 2020 թվականի կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/02-03, Ալագյազի համայնքապետարանի և «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 10 սեպտեմբերի 2020 թվականի կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ՄԱԾՇՁԲ-Հ-20/03, Ալագյազի համայնքապետարանի և «Տամո Շին» ՍՊԸ-ի միջև 15 հոկտեմբերի 2020 թվականի կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԾՁԲ-20/05 պայմանագրերը և հիմք ընդունելով ավարտական ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգման աշխատանքների) Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի՝
1.5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 14586000 (տասնչորս միլիոն հինգ հարյուր ութանասունվեց հազար) ՀՀ դրամ փոխանցել «Փայլք» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգման աշխատանքների համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը,
2.5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 256750 (երկու հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը,
3.5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 70902 (յոթանասուն հազար ինը հարյուր երկու) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը,
4.5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 227500 (երկու հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ փոխանցել «Տամո Շին» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner