Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի 1-ին մասին 6-րդ կետի դրույթներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 16 հունվարի 2023 թվականի թիվ 5 որոշումը, ինչպես նաև Ջնդի Չոլոյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ջամշլու վարչական բնակավայրում գտնվող և Ջնդի Չոլոյանի սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում տալ անասնագոմի և կից կառույցի կառուցման աշխատանքների շինարարական թույլտվություններ:
2.Վերահսկողությունը դնել Ալագյազ համայնքի Ջամշլու բնակավայրի վարչական ղեկավար Թեմուր Շավոյանի վրա: