Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 6-ի N 6 հերթական նիստի օրակարգը.
1.Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին,
2.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին,
3.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների հեղինակային հսկողության համար գումար հատկացնելու մասին,
4.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների տեխնիկական հսկողության համար գումար հատկացնելու մասին,
5.Ալագյազ համայնքում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց կառուցելու նպատակով հողատարածք հատկացնելու մասին: