Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 18-ի N1 հերթական նիստի օրակարգը.
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին,
2.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի 2021 թվականի վարձատրության չափը սահմանելու մասին,
3.Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի 2021 թվականի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին,
4.Արագածոտնի Ալագյազ համայնքում 2021թ. տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,
5.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները սահմանելու մասին,
6.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի տարեկան կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին,
7.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում 2021 թվականի աղբահանությունը կազմակերպելու և աղբահանության վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,
8.Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի ծառայողական ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերման համար գումար հատկացնելու մասին,
9.Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերում կառուցված նոր գազատարը գազպրոմ Արմենիային անհատույց օգտագործման տրամադրել մասին: