Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 51
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հուլիսի 2023 թվականի N 51

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱԼԽԱՍ ԵՎ ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության  12.04.2001թ. N 286 որոշումով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզպետի 2023 թվականի հունիսի 14-ի N01/5/02928-2023 գրությունը, Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Ալագյազ համայնքում Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոց կառուցելու համար հատկացնել Ալագյազ համայքի Ալագյազ բնակավայրի 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող 02-006-0012-0006 կադաստրային ծածկագրով նախկին մանկապարտեզի 0.372 հա հողատարածքը, որի վրա առկա է 468 քմ մակերեսով խորհրդային միության ժամանակաշրջանում կառուցված օգտագործման համար ոչ պիտանի շինություն, որը ըստ անհրաժեշտությամբ ենթակա է քանդման:
2.Նշյալ հողատարածքը ունի բնակավայրի նպատակային նշանակություն և հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն:


Կողմ -7

ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ

ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ

ՀԱՄԵՅԱՆ ԱԼԻԽԱՆ

ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ

ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner