Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Ջրամատակարարում» ծրագրի 4251 (շենք շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածից 950000 (ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ հատկացնել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի դիմային հատվածից մինչև նոր կառուցվող կանգառի ջրահեռացման աշխատանքների համար։ 2.Ընդունել ի գիտություն Ալագյազի համայնքապետարանի կողմից վճարված 594000 (հինգ հարյուր իննսունչորս հազար) ՀՀ դրամի ձեռք բերված ջրահեռացման խողովակների գումարը: |